Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի Facebook-յան գրառումը. «Այսօր ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ` հայ երաժշտության Մաշտոցի, ծննդյան օրն է:
Նա խենթի նման սիրում էր իր ժողովրդին և աներկբա հավատում նրա իմաստությանը: Նրա երգի աղբյուրը հայոց հողն ու հայ մարդն էր, որոնցով զորանալով` կարողանում էր արարել և ապրեցնել մյուսներին: Կոմիտասը հայրենասիրության և աստվածսիրության խտացումն էր:
Կոմիտասյան երաժշտությունը մաքրում է մարդու հոգին, ազնվացնում և զորացնում նրան, իսկ Ս. Պատարագի երգեցողության նրա մշակումը` երկինք տեղափոխում: Հաճախ լսեցեք նրան և ձեր ազգային ինքնությունը կհայտնաբերեք ու առավել կմոտենաք ձեր արմատներին»: