Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայի Իդլիբ նահանգում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող զրահամեքենաների ռմբակոծման տեսագրությունը։
Այն տեղադրվել է ՌԴ պաշտպանական գերատեսչության Twitter-յան էջում։ Տեսագրության տևողությունը ընդամենը մի քանի վայրկյան է։ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկոյի խոսքով՝ նախորդ օրերի ընթացքում ռուսական ավիացիան 10 հարված է հասցրել ահաբեկիչների ստորգետնյա, օբյեկտներին, դաշտային զինպահեստներին։