Երևանում երկրորդ տարին անցկացվող «Երևան օփեն» շախմատային մրցաշարում կայացան 7-րդ տուրի պարտիաները:
Հայ շախմատիստներից հաղթանակներ տարան Կարեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և այլոք:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: 6-ական միավոր ունեն Արման Միքայելյանը և Կարեն Գրիգորյանը: 5,5-ական միավոր ունեն 7 շախմատիստ:
«Երևան օփեն»-ին մասնակցում են 13 երկրի 150 շախմատիստ, այդ թվում` 25 գրոսմայստեր և 30 միջազգային ուՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: