
Մոսկվայի «Արարատ»-ը հաղթեց երկրորդ դիվիզիոնի հերթական խաղում:
Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի 11-րդ տուրում «Արարատ»-ը մրցում էր «Տորպեդո»-ի հետ: Պավլյուչենկոյի դուբլի և Չեմչենկովի գոլերի շնորհիվ «Արարատ»-ին հաջողվեց հաղթանակ տոնել:
«Արարատ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կրկին աչքի է ընկել` միջնամատ ցույց տալով «Տորպեդո»-ի երկրպագուներին, ովքեր վիրավորանքներ են ուղղել մարզչին:
«Արարատ»-ը հերթական տուրից հետո շարունակում է գլխավորել երկրորդ դիվիզիոնի կենտրոնական գոտու մրցաշարային աղյուսակը: