Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լոռեցիների օրն ավարտենք այս պատմությամբ:
**
Լոռու փոքր քաղաքներից մեկում (միտումնավոր չեմ ասում կոնկրետ որ քաղաքում, որպեսզի մյուս քաղաքները չնեղանան) դատ է: Դատախազը կանչում է առաջին վկային՝ տարեց մի կնոջ՝ քաղաքում հայտնի նախկին ուսուցչուհուն, եւ որպեսզի տիկինը չլարվի, որոշում է մտերմիկ մթնոլորտ ստեղծել ու հարցնում է.
– Տիկին Խաչատրյան, դուք ինձ ճանաչո՞ւմ եք:
– Իհարկե ճանաչում եմ, Սլավիկ, ես քեզ ճանաչում եմ չորրորդ դասարանից եւ, անկեղծ ասած, միշտ էլ խիստ հիասթափված եմ եղել, դու ստախոս էիր հենց այդ ժամանակից սկսած, իսկ հիմա՝ դու անընդհատ խաբում ես, դավաճանում ես կնոջդ, մարդկանց հետեւից բամբասում ես: Դու կարծում ես, թե մեծ մարդ ես դարձել, իրականում դու սովորական տռան բյուրոկրատ ես…
Դատախազը կարմրատակում է եւ որպեսզի փրկի իրավիճակը, ցույց տալով փաստաբանին՝ հարցնում է.
– Իսկ ճանաչո՞ւմ եք պարոն Պողոսյանին:
– Լեզվանիկի՞ն… Հինգ տարեկանից գիտեմ… Ինքն էլ քեզնից պակաս անամոթը չի… Ծույլ ու անբան հարբեցող է, էլ չասեմ, որ դավաճանում է իր կնոջը միանգամից երեք կանանց հետ, որոնցից մեկը, ի դեպ, քո կինն է…
Փաստաբանը գույնը գցում է, մեռած է՝ թաղած չի…
Դատավորը շտապ իր մոտ է կանչում դատախազին ու շշնջում նրա ականջին.
– Եթե դու հանկարծ հիմա հարցնես, թե ճանաչո՞ւմ է նա ինձ, ես քեզ ցմահ բանտարկության կդատապարտեմ…
Դուք լայքեք, ես գնացի զբոսանքի»: