
Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում «Վորսկլան» հյուրընկալվել է «Չեռնոմորեցի» կողմից և 3 անպատասխան գնդակ է ուղարկել վերջինիս դարպասը:
«Վորսկլայի» կազմում հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը, որը խաղի 76-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել` կրկանապատկելով իր թիմի առավելությունը:
Հայ ֆուտբոլիստը փոխարինվել է 85-րդ րոպեին:
Այս հաղթանակի շնորհիվ «Վորսկլան» վաստակել է 18 միավոր և զբաղեցնում է Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
armsport.am