Գյումրիում ավանդական դարձած «Հացի փառատոն»-ը մեկ հարկի տակ համախմբել էր տարբեր համայնքների ներկայացուցիչների: Տարածքը՝ Գյումրու Ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի բակը, ավելի կոլորիտային էր դարձրել փառատոնը: Փառատոնին հյուրընկալվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Պետության ղեկավարին աղ ու հացով, գյումրեցու ավանդական գաթայով դիմավորեցին, ջուրն էլ՝ գյումրեցիների հայտնի կլկլանով հյուրասիրեցին:
2016 թվականից «Հացի փառատոն» անցկացվում է «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակում, սակայն, փառատոնը քաղաքումանցկացվել է դեռ 2013 թվականից սկսած՝ ամեն տարի, իսկ 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք տոնակատարությանշրջանակներում անցկացվեց նաև Ազգային խոհանոցի փառատոնը:
Փառատոնը նպատակ ունի ներկայացնելու գյումրեցու ավանդականկենցաղը, արհեստներն ու արհեստավորական ավանդույթները , Ալեքսանդրապոլ- Գյումրու՝ հին քաղաքի թատերականացված կերպարները՝ կենսապատումներով և տոհմածառով:
Ամեն տարի ավելանում է ոչ միայն փառատոնին մասնակից հաստատությունների, այլ նաև հյուրերի թիվը: Հացը հատկապես գյումրեցու համար միշտ եղել է հյուրասիրության ուհարստության խորհրդանիշ՝ պաշտանմունք:
Շիրակը ցորենի հայրենիքն է և հենց հացի փառատոնով պետք է Գյումրին առանձնանար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տարի մասնակիցներն էլ ավելի հետաքրքիր ու յուրահատուկ էին փառատոնին մոտեցել. յուրաքանչյուր սեղան ու հյուրասիրություն, առանձնանում էր մյուսից, հյուրասիրությունն էլ խաղերով, երգ ու պարով էր համեմված: Տարածքը նաև թույլ էր տալիս տեղում՝ թոնրի մեջ լավաշ թխել:
«Փառատոների անցկացումը ծառայում է ազգային ավանդույթների վերականգնման նպատակին, ժողովրդական մշակույթը, ազգային ծեսերն ու տոներն ավելի կազմակերպված դարձնելուն՝ որպես քաղաքային զարգացման գրավական»,- նշեց փառատոնի կազամկերպիչ Կարինե Սահակյանը՝ փաստելով, որ տարիների ընթացքում փառատոնն արդեն սիրվել է ու իր քննություն ըստ պատշաճի անցել։
Արմենուհի Մխոյան