Զաքարի Ծայրագույն վարդապետ Բաղումյանն երեկ Facebook-ի իր էջում գրել էր.
«Այսօր` ՎԱՐԱԳԱ Ս. ԽԱՉԻ տոնին, սրտագին մաղթանքս է, որ հաղթանակի, մարդու հանդեպ Աստծո անսահման սիրո և հույսի նշան Ս. Խաչը պահապան լինի ամենքիս և առաքյալի նման մենք էլ կարողանանք գոչել. «Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. Զ 14)»: