Շուրջ մեկ ամիս Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի Ռաֆայել Մեգալի (Մելիքյան) «Հովազներն իմ ծաղկած այգում» անհատական ցուցահանդեսը: Սեպտեմբերի 29-ին ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունն էր, որին ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, բարձրաստիճան այլ հյուրեր և արվեստագետներ:
Ցուցահանդեսում ներկայացված է մեկ ինստալացիա և 19 նկար: Աշխատանքների կիզակետում սև հովազն է։ Ի դեպ, նկարները ներկայացվել են Վենետիկի բիենալեում:
Նկարիչը նշում է, որ հովազը հարմոնիկ կենդանի է, որի մեջ ամփոփված են ինչպես ագրեսիան, այնպես էլ գեղեցկույունը։
Ստորև Wnews.am-ի ֆոտոշարքը ցուցահանդեսից.