Առնվազն 20 մարդ է զոհվել, ևս ավելի քան հարյուրը տուժել Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգությունից
Advertisement 1000 x 90

Առնվազն 20 մարդ է զոհվել, ևս ավելի քան հարյուրը տուժել Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգությունից

Առնվազն քսան մարդ է զոհվել, ևս ավելի քան հարյուրը վիրավորվել լույս հոկտեմբերի 2-ի գիշերը ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքի խաղատան մոտ տեղի ունեցած հրաձգությունից: Այդ մասին հայտնել է Լաս Վեգասի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն, որի ելույթը հեռարձակել է CNN հեռուստաալիքը:

«Այս պահին մենք ունենք ավելի քան հարյուր վիրավոր և քսանից ավելի զոհվածներ»,-ասել է նա:

Նաև ճշտվում է, որ կրակ բացած հանցագործը ոչնչացված է:

«Ոստիկանությունը ժամանել է հանցագործության վայր: Ներկայում կասկածյալն սպանված Է: Նրա անձը պարզված է, նա տեղի բնակիչ է:

Նրա անունը ես առայժմ չեն կարող ասել»,-հայտնել է Լոմբարդոն: Նա հավելել է, որ հարձակվողին մի կին է ուղեկցել, որի գտնվելու վայրը չի հաջողվել պարզել:

Շերիֆի խոսքով՝ հրաձիգն ինքը սպանվել է այն հյուրանոցի 32-րդ հարկում, որտեղից նա կրակ էր բացել Մանդալայ-Բեյ ժամանցային համալիր համերգի եկած մարդկանց վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր