ԱՄՆ-ի Նևադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքում համերգի այցելուների վրա կրակ էր բացել 64-ամյա Սթիվեն Պադոկը: Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտնել է ABC հեռուստաալիքը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Պադոկն ապրում ր Լաս Վեգասի շրջանում և հայտնի չէր ոստիկանությանը:
Ներկայում նա սպանված է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լաս Վեգասի իրավապահ մարմիններին հայտնի է հյուրանոցի պատուհանից կրակ բացած տղամարդու ինքնությունը, և նրանք փնտրում են հանցագործին ուղեկցող կնոջը՝ Մերիլ Դենլի անվամբ:
Ըստ վերջին տվյալների՝ առնվազն 50 մարդ է զոհվել և ավելի քան 200-ը՝ վիրավորվել հրաձգության ընթացքում, որը տեղի է ունեցել Լաս Վեգասի ծառուղու շրջանում, որտեղ այդ պահին համերգ էր ընթանում:
Ոստիկանության տվյալների համաձայն, կասկածյալը բաց երկնքի ներքո կազմակերպված համերգի այցելուների վրա կրակ էր բացել Մանդալայ-Բեյ ժամանցային համալիրի հյուրանոցի 32-րդ հարկի պատուհանից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: