
«Զուգդիդի» ակումբի դարպասապահ Շոտա Մամինաշվիլին կորցրել է գիտակցությունը Վրաստանի երկրորդ դիվիզիոնի հանդիպումից առաջ:
Նա անմիջապես հոսպիտալացվել է, սակայն մահացել է հիվանդանոցում: Դարպասապահը 31 տարեկան էր:
«Զուգդիդիի» և «Վիտ Ջորջիայի» միջև հանդիպումը հետաձգվել է:
Շոտա Մամինաշվիլին կարիերայի մեծ մասն անցկացրել է Բաթումիի «Դինամոյի» կազմում:
armsport.am