Sistem of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և IOWA ռուսական խմբի մենակատար Եկատերինա Իվանչիկովան միասին սաունդթրեք են ձայնագրել «Լեգենդ Կոլովրատի մասին» ֆիլմի համար։
Sistem of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ու IOWA ռուսական խումբն ավարտել են ռեժիսոր Իվան Շուրխովեցկու «Լեգենդ Կոլովրատի մասին» ֆիլմի սաունդթրեքի ձայնագրությունը։ Այս մասին հայտնում է ռուսական Кино-театр.ру կայքը։
Երգչուհին պատմել է, որ Թանկյանից անսպասելի նամակ է ստացել` «Լեգենդ Կոլովրատի մասին» ֆիլմի վրա աշխատելու առաջարկով։ Այդ պահին IOWA խումբը համերգային խիտ գրաֆիկ է ունեցել, որոշել է ուժերը փորձել մի նոր ասպարեզում, և հենց նախօրեին դիտել է Սերժ Թանկյանի տեսահոլովակները` ոգեշնչման աղբյուր փնտրելով նոր ստեղծագործությունների համար։
«Իմ մեջ կարծես ինչ-որ բան պայթեց, թափվեց ու երկար պտտվեց»,- նամակը ստանալու պահին այսպիսի զգացողություններ է ունեցել երգչուհին։
Նա հույս է հայտնել, որ «Լեգենդ Կոլովրատի մասին» ֆիլմի հանդիսատեսը կնկատի ոչ թե իր աշխատանքն առանձին, այլ ամբողջ երգը։
«Եթե ինձ Սերժից առանձին նկատեն, ուրեմն ես ինչ-որ բան սխալ եմ արել` շատ վառ, զգացմունքային և շինծու է ստացվել։ Իսկ եթե երգը նկատեն, զգան այն, ուրեմն ամեն ինչ ստացվել է»,- ասել է Իվանչիկովան։
Սերժ Թանկյանի և երգչուհու համատեղ աշխատանքը հանդիսատեսը կկարողանա գնահատել նոյեմբերի վերջին։
«Լեգենդ Կոլովրատի մասին» պատմական ֆիլմը նկարահանում են «ԿԻՏ Կինոստուդիան» և «Ցենտրալ Փարթներշիփ» ընկերությունը։ Լիրիկական «Հրաշալի օր, մահանալու համար/A Fine Morning to Die» ստեղծագործությունը, որը ֆիլմի հիմնական սաունդթրեքն է լինելու, IOWA խմբի մեներգչուհի Եկատերինա Իվանչիկովայի և Սերժ Թանկյանի համատեղ աշխատանքի արդյունքն է։ Ֆիլմի երաժշտության հեղինակը Sistem of a Down խմբի մենակատարն է։