Մահացել է ամերիկացի երաժիշտ Թոմ Փեթին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մահացել է ամերիկացի երաժիշտ Թոմ Փեթին

Կյանքի 67-րդ տարում մահացել է ամերիկացի ռոք-երաժիշտ Թոմ Փեթին: Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտնել է BBC News-ը:

Փեթիին անգիտակից վիճակում գտել են Մալիբուի իր տանը: Բժիշկներն արձանագրել են սրտի կանգ: Նրան տեղափոխել են հիվանդանոց և փորձել են վերակենդանացնել: Մահը գրանցվել է հոկտեմբերի 1-ին ժամը 20:40-ին (Երւանի ժամանակով ժամը 7:40-ին):

Թոմ Փեթին Tom Petty and The Heartbreakers խմբի ֆրոնտմենն էր: Նա հռչակվել է American Girl, Breakdown, Free Fallin՚, Learning to Fly և Refugee երգերի շնորհիվ:

Նա նաև շրջագայությունների ընթացքում նվագել է Բոբ Դիլանի, Ռոյ Օրբիսոնի, Ջեֆ Լիննի և Ջորջ Հարիսոնի հետ միասին:

2002 թվականին նրան ընգդրկել են ռոք-ն-ռոլլի փառքի սրահում: