
Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն, Երևանի քաղաքապետարանի ղեկավարության բարձրացված աղմուկի հետևանքով ԱԺ ՀՀԿ խմբակցությունը և Կառավարությունն ավագանու խմբակցություններին զրկեցին հանրաքվեի հարցի քննարկում նախաձեռնելու իրավունքից: ՀՀԿականներ, Եվրոպաներից գրանտ խնդրելուց չմոռանաք «ժողովրդավարական» այս բարեփոխման մասին:
Հ.Գ. Եթե կարծում եք, որ սրանով ավագանու ԵԼՔ-ի խմբակցությանը վնաս եք հասցնելու, սխալվում եք: Այլ ընթացակարգերով լիքը պատասխաններ պետք է տաք»: