Մեր քաղաքի խնդիրները, կամ ինչո՞ւ են երևանցիներն իրենք մեղավոր. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մեր քաղաքի խնդիրները, կամ ինչո՞ւ են երևանցիներն իրենք մեղավոր. armeniasputnik.am

Այն մասին, թե ինչ դժվարությունների հետ կառնչվեն երեևանցիները մոտ ապագայում, մտորում է Sputnik Արմենիայի վերլուծաբան Ռուբեն Գյուլմիսարյանը։

Երևանցիներից ուժասպառ անող շոգը հեռանում է, ու հիմա լավ ժամանակ է զբոսնելու համար քաղաքում փափուկ հոկտեմբերյան անձրևի տակ, որը ժամանակ առ ժամանակ կտրվում է, որպեսզի արևը կարողանա հայտնել իր գոյության մասին։

Զբոսնել՝ չթաքնվելով ոչ արևից, ոչ անձրևից, մի փոքր մեծամտորեն նայելով տաքսիների, երթուղայինների ու ավտոբուսների ուղևորներին ու սեփական մեքենանների տերերին, որոնք  կանգնում են մեծ ու փոքր խցանումների մեջ քաղաքի գրեթե ամեն մի խաչմերուկում։ Խցանումները Երևանում տեղի են ունենում, սովորաբար, ամենաանշառ անձևից հետո կամ ժամանակ, իսկ շուտով, ի հեճուկս քաղաքապետարանի, անսպասելի ու դավադիր ձյուն կգա։

Ճիշտ է՝ առավոտյան հաճույքով զբոսնելու համար պետք է հաջողացնել նաև լավ քնել, չէ՞ որ, սովորաբար, գիշերվա ընթացքում երկու-երեք անգամ քեզ արթնացնում է հրավառության դղրդյունը։ Հիշում եմ՝ վերջերս օրենք ընդունվեց, որն արգելում է հրավառությունը ժամը 23:00–ից հետո, ու օրենքի խախտումը բավականին խոշոր տուգանք է ենթադրում։ Դե ինչ, մենք բազում չգործող օրենքներ ունենք, ևս մեկն ավելացավ, որը հանգիստ արհամարհում են։

Ավելին, անցած շաբաթ օրը Աջափնյակի բազմաբնակարան տներից մեկի բնակիչները զանգվածային կարգով միաժամանակ նախակաթվածային վիճակում հայտնվեցին, երբ հենց շենքի տակը խլացնող դղրդյունով ինչ-որ մեկը որոշել էր ինչ-որ բան տոնել։ Հրավառությունը չէր թողնում պատշգամբ դուրս գալ ու բռնացնել մեղավորին, իսկապես վախենալու էր, նա ժամանցային հաստատության բակում էր, բնակելի շենքից տասը մետր հեռավորության վրա։ Ինչի՞ համար է պետք ընդունել որոշումներ ու օրենքներ, որոնց կատարմանը ոչ ոք չի հետևելու` անհասկանալի է։

Քաղաքի մի քանի խաչմերուկներում էլ, օրինակ՝ Մարգարյանի ու ֆուչիկի, «Արմենիա» բժշկական կենտրոնի մոտ գրեթե ամեն օր կարելի է նույն տեսարանը դիտել։ Գրեթե ամեն օր այնտեղ ոստիկաններ են հերթապահում. երկու հաղթանդամ տղամարդ ու մի աղջիկ։ Պետք է ենթադրել, որ նրանք հետևում են, որ ժողովուրդը փողոցը կանաչ լույսի տակ անցնի, թեև հենց այստեղ կանաչ լույսի տակն անցնելն էլ խնդիր է։ Սակայն անհասկանալի է, ինչո՞ւ է երեք մարդ հարկավոր դրա համար, հատկապես, որ երբ որևէ մեկը ցանկանում է փողոցը չնախատեսված վայրում հատել փողոցը, բարեհաջող անում է դա մի քսան մետր այն կողմ։

Ոստիկանությունում, երևի, կադրերի ավելցուկ կա, եթե կարելի է երեք մարդու օգտագործել խաչմերուկում կանգնելու համար։ Կարող է դրանում ինչ–ոչ խորը իմաստ կա, որն անհասկանալի է սովորական քաղաքացուն, բայց առաջին հայացքից դա տարօրինակ տեսք ունի։

Այսօր ոչ մի կերպ հնարավոր չէ հեռանալ Մարգարյանից ու Ֆուչիկից, այն շատ բնորոշ է քաղաքին։ Եթե 300 մետր շառավղով շրջան անցկացնել, որի կենտրոնում կլինի այդ խաչմերուկը, ապա այդ շրջանի մեջ կհայտնվի 16 դեղատուն, որից երկուսը բացվել են վերջին կես ամսվա ընթացքում, չհաշված այն դեղատները, որոնք գտնվում են հենց Հանրապետական հիվանդանոցի տարածքում։ Երևանում դեղատների թիվը չափազանց մեծ է, բայց մի փոքր հատվածում 16-ը կարող է ռեկորդային լինել։ Սովորական քաղաքացին հետաքրքրվում է՝  արդյո՞ք շահավետ է, որ այդպիսի մրցակցության պայմաններում դեղատները չեն փակվում, այլ հակառակը։

Երևանի այդ հատվածում չկա բրենդային հագուստի կամ կոշիկի խանութ, որոնք շատ են կենտրոնի ավելի մարդաշատ վայրերում։ Երևանյան բուտիկների հետ կապված այլ պատմություն կա։

Բանն այն է, որ դրանցում բրենդային հագուստը խելացնոր գներով է վաճառվում։ Անհիմն չխոսելու համար ասեմ` Պրահայում կանացի ամառային զգեստն առանց զեղչի արժի նույնքան, որքան նույն զգեստը երևանյան խանութում արժի 60-70% զեղչով։

Տպավորություն է ստեղծվում, որ այդ զգեստը բիզնես կարգով է Երևան թռչում, նրան օդանավակայանում դիմավորում են ու լիմուզինով են խանութ տարել, ընդ որում, յուրաքանչյուր զգեստն՝ առանձին-առանձին։ Հնարավոր է՝ այդ երևույթը տրամաբանական բացատրություն ունի, բայց բանից անտեղյակ մարդու մտքով ոչ մի խելքին մոտ բան չի անցնում։

Բայց մենք ամեն օր չէ, որ բուտիկ ենք այցելում, դրա համար  կշարունակենք ճանապարհը դեղատների պես բազմաթիվ գեղեցկության սրահների ու բանջարեղենի կրպակների մոտով։ Ու այո, շուտով սկսվում է հերթական ամանորյա խառնաշփոթը։ Ու նորից կկրկնվի նույն զարմանալի պատմությունը, երբ Սուրբ Ծննդի ու Ամանորի նախօրեին ամբողջ աշխարհում գներն իջնում են, իսկ Հայաստանում` բարձրանում։

Արդեն հունվարի 1–ին կարելի է վաճառակետերի մոտ տեսնել տուփեր` լցված անպիտան խնձորներով, մանդարիններով ու խուրմայով, իսկ ավելի էժան վաճառել, որպեսզի սպառվի, այլ ոչ թե թափել, բոլորը չէ, որ կարող են։ Այդ մահացած մրգային հրաշքը «Սանիթեքը» կհավաքի միայն մի շաբաթ հետո, երբ կնշի տոները։

Լավ է գոնե, որ ձմեռ կլինի, ու ցուրտ կլինի, ու փչացած մրգերը չեն բուրի, ինչպես ձմերուկի ու սեխի կեղևները ամռանը։ Հետևաբար, քաղաքապետը չի կշտաբի մեզ, որ շատ խնձոր, մանդարին ու խուրմա ենք ուտում։ ՈՒ Եվրոպան որպես օրինակ չի բերի, իբր, այնտեղ այդքան չեն ուտում։ Երևի, այդ պատճառով է, որ Եվրոպայում տոնական զեղչեր են լինում, իկս մեզ մոտ` թանկացումներ։

Մենք ենք մեղավոր ու բողոքելու տեղ չունենք։

armeniasputnik.am