Նախկին ծխողներից շատերը պնդում են, որ ծխելը թողնելն ամենադժվար բանն է եղել իրենց համար: Այնուամենայնիվ, շատ մարդկանց հաջողվել է մեծ վճռականություն ցուցաբերել և հաջողության հասնել այս հարցում:
Ծխախոտի մեջ նիկոտինի պարունակությունը հանգեցնում է ծխախոտից կախվածության և համարվում է որպես հիմնական պատճառը, թե ինչու ծխողները չեն կարողանում թողնել ծխելը: Ընդ որում, որքան շատ եք ծխում, այնքան ավելի շատ եք նիկոտինի կարիք ունենում: Եթե ձեր մարմինը չի ստանում նիկոտին, դուք ձեզ անհարմար եք զգում և խիստ կարիք եք ունենում ծխախոտի:
Ներկայացնում ենք ստեվիայի օգնությամբ մի մեթոդ, որը կօգնի հրաժարվել ծխախոտից: Ինչպես օգտագործել ստեվիան հաղթահարելու ծխելը և դրա ցանկությունը: Գերմանական շատ հետազոտություններ ցույց են տվել, որ ստեվիան կարող է օգնել ձեզ բուժել ծխելու և խմելու հակումը: Դարեր շարունակ, այս բույսը օգտագործվել է որպես շաքարի բնական փոխարինիչ: Ստեվիան բնական է, նման չէ շաքարի մյուս փոխարինիչներին:
Հարավային Ամերիկայում և Ասիայում, մարդիկ տարիներ շարունակ օգտագործում էին ստեվիան, որով նրանք քաղցրացնում էին իրենց ըմպելիքները, ինչպես՝ օրինակ թեյը:
Հակածխախոտային թերապիա
Երբ դուք ծխելու ցանկություն զգաք, պարզապես կիրառեք ստեվիայի մի քանի կաթիլ ձեր լեզվին: Այն ակնթարթորեն կսպանի ծխելու ցանկությունը: Ստեվիան կարող է օգնել ձեզ նվազեցնել քաղցրավենիքի հանդեպ ցանկությունը և հավասարակշռել արյան մեջ շաքարի պարունակությունը: Այն ամբողջովին անվտանգ և օգտակար է մարդկանց համար, ովքեր տառապում են շաքարային դիաբետով և հիպերգլիկեմիայով: Ավելին, այն կարող է նպաստել նաև քաշ կորցնելուն: