
Հոկտեմբերի 4-ի երեկոյան Կալիֆորնիայի Մանհեթեն-բիչ քաղաքում տեղի է ունեցել Լաս Վեգասում զոհվածների հիշատակին նվիրված արարողություն: Զանգվածային սպանության զոհերից էին Մանհեթեն-բիչի երկու բնակիչներ՝ տեղական ոստիկանության աշխատակից Ռաքել Պարկերը և դպրոցի աշխատակից Սենդի Քեյսին: