Լևանդովսկին խփած գոլերի քանակով աշխարհի առաջնությունների եվրոպական գոտու ռեկորդ է սահմանել
Advertisement 1000 x 90

Լևանդովսկին խփած գոլերի քանակով աշխարհի առաջնությունների եվրոպական գոտու ռեկորդ է սահմանել

Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ինչպես հայտնի է, հեթ-տրիկի հեղինակ է դարձել ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Հայաստանի հետ խաղում:

Այս կերպ, «Բավարիայի» հավաքականի հարձակվողի ակտիվում այժմ 15 գոլ կա մրցաշարի այս ընտրական փուլում անցկացրած 9 խաղերում:

Այս ցուցանիշը աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլերի նոր ռեկորդ է համարվում:

Նախորդ ռեկորդը պատկանում էր գերմանացի հարձակվող Գերդ Մյուլերին և պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին (14-ական գոլ):

Հարկ է նշել, որ Ռոնալդուն Մյուլերի ցուցանիշին հավասարվել էր այս ընտրական փուլում: Կրիշտիանուն դեռ երկու հանդիպում ունի անցկացնելով, որպեսզի շրջանցի Լևանդովսկուն ռմբարկուական մրցավազքում և նոր ռեկորդ սահմանի, մինչդեռ լեհ ֆուտբոլիստը մեկ խաղը ունի անցկացնելու:

armsport.am