
Միացյալ Նահանգների Օռլանդո քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) Sea World օվկիանարիումի աշխատակցուհի Էմի Շումախերը տեսանյութ է նկարահանել, որտեղ ցուցադրվում է դելֆինների արձագանքը սկյուռիկների հայտնվելուն: Այդ մասին հայտնել է EPI-ն:
Չորս երիտասարդ դելֆիններ ապակե պատի միջով հմայված դիտում են գազանիկներին, որոնք կեր էին փնտրում ռեզերվուարի առջև: Երբ
սկյուռիկներից մեկը ցատկոտելով հեռանում է, դելֆինները շրջվում են, որպեսզի նրան չկորցնեն տեսադաշտից:
Տեսանյութը դիտել են 1,4 մլն անգամ: