Ուրարտական ժամանակաշրջանին վերաբերող շուրջ 103 հնագույն գտածոներ Հայաստանի կտարվեն Իրան և կցուցադրվեն Թեհրանի ազգային թանգարանում: Ինչպես ասաց Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, ցուցանմուշները թանգարանի հնագիտական նմուշներն են` բացարձակապես Հայաստանի Հանրապետության տարածքում պեղված:
«Ապահովագրված նմուշներն արդեն անվտանգ հասցվել են Իրան: Դրանք պատկանում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև մ.թ.ա. 1-ին դարը:
Նույն ժամանակաշրջանի լավ նյութ ունի նաև Իրանի թանգարանը, որը պետք է զուգահեռ ներկայացվի նույն ցուցադրության ժամանակ»,-ասաց
Գրիգորյանը՝ հավելելով, որ ցուցահանդեսում կներկայացվեն, օրինակ, Քարաշամբի գավաթը, ուրարտական վահանները, որոնք շատ հետաքրքիր են
հանրության համար:
Գրիգորյանի խոսքով`հնագիտական ցուցանմուշները Հայաստանի պատմության թանգարան կվերադարձվեն հունվարի 23-ին:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թվականի հունվարի 17-ը: