Միխայել Շումախերի հասակը կոմայում գտնվելիս կրճատվել է 14 սմ-ով
Advertisement 1000 x 90

Միխայել Շումախերի հասակը կոմայում գտնվելիս կրճատվել է 14 սմ-ով

Միխայել Շումախերի ընտանիքի անդամը հայտնել է, որ մարզիկը շարունակում է պայքարել կյանքի համար, սակայն նրա շանսերն այնքան էլ մեծ չեն:

Ինչպես հաղորդում է NTV-ն, ներկա պահին Շումախերին մշտապես շնչառական սարք է միացված, և նա ամբողջ ժամանակ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:

Աղբյուրը հայտնում է, որ «կարմիր բարոնի» հասակը, որը 174 սմ է եղել, նվազել է՝ հասնելով 160 սմ-ի, իսկ քաշը 74 կգ-ից՝ 45-ի: Նրա հարազատներն ամեն օր այցելում են մարզիկին:

Հիշեցնենք, որ «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոնը վնասվածք էր ստացել լեռնադահուկային զբոսանքի ժամանակ 2013-ի դեկտեմբերին: Գերմանացի մարզիկը գանգուղեղային կոտրվածք էր ստացել, կես տարի մրցարշավորդը արհեստական կոմայի մեջ է գտնվել:

2014-ի հուլիսին վերջինս դուրս էր եկել կոմայից, ամիսներ անց սկսել էր վերականգնողական կուրսեր անցնել Ժնևում:

Հարազատները հույս ունեն նրան տեղափոխել ամերիկյան հիվանդանոց, որը մասնագիտացած է ուղեղի վնասվածքների բուժման հարցում:

armsport.am