
Երգչուհի Շակիրան և կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեն բաժանվել են 7 տարվա համատեղ կյանքից հետո: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով իսպանական ԶԼՄ-ները:
Իսպանական մամուլում զույգի միջև առկա տարաձայնությունների մասին հաղորդումներ էին հայտնվել դեռևս սեպտեմբերին: Աղբյուրը նշում է, որ աստղային զույգը ամիսներ առաջ է միասին ներկայացել հանրությանը:
Ինչպես այժմ հաղորդվում է, Շակիրան հեռացել է իրենց տնից, և այժմ հայտնի չէ, թե որտեղ է և ում հետ են իրենց երեխաները:
Հիշեցնենք, որ զույգը երկու որդի ունի՝ Միլանը և Սաշան: