Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Սյուզան Մարգարյանը տոնել է ծննդյան տարեդարձը: Նա դարձավ 56 տարեկան: Երգչուհու դուստրը՝ Սիրուշոն, Ինստագրամի իր էջում մայրիկի հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով.
«Մայրս ինձ համար աշխատող կնոջ ու մոր լավագույն օրինակն է միշտ եղել։ Ունենալով ակտիվ աշխատանք, լինելով սիրված ու պահանջված երգչուհի Հայաստանում և սփյուռքում` նա ինձ համար կարողացել է միշտ լինել լիարժեք ու գերազանց Մայր։ Իր օրինակով ցույց է տվել, որ կինը պետք է կարողանա համատեղել այդ երկուսը և դեռ շատ ավելին։ Շնորհավոր ծնունդդ, Մամ»: