
Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ազգային ընտրանու վերաբերյալ:
«Հայաստանի հավաքականի հետ պատրաստվում ենք նոր մարտահրավերների: Շնորհակալ եմ թիմին այսքան ջանասիրաբար աշխատելու, իսկ երկրպագուներին մեր կողքին լինելու համար»,- թվիթերյան իր էջում գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը վերջին հանդիպումն էր անցկացրել ԱԱ-2018-ի ընտրական փուլում՝ ոչ-ոքի խաղալով Ղազախստանի հետ՝ 1:1: Մխիթարյանն այդ խաղում դարձել էր գոլի հեղինակ:
armsport.am