Հոլիվուդի լեգենդ, դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում շրջայցից հետո նա գրառում թողեց թանգարանի հուշամատյանում հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը։
«Ցավոտ դաս»,- գրեց հոլիվուդյան աստղը։
Ջան Մալկովիչն իր մասին
Ես մեծացել եմ մեծ ընտանիքում: Տանը միշտ խառնաշփոթ էր տիրում, և ես սովորաբար առանձնանում էի ու ինքս ինձ հետ խաղում զինվորներով կամ տիկնիկներով: Իմ մյուս խաղալիքը տուբան էր: Ես նաև շատ էի կարդում, թեև որոշակի տարիքից հետո դպրոցում սկսեցի վատ սովորել:
Մայրս դեռ փոքրուց շատ հետաքրքրասեր է եղել: Նրա ընտանիքին էր պատկանում Իլինոյս նահանգի Բենտոն քաղաքի տեղական թերթերից մեկը: Ես Բենտոնում եմ մեծացել: Մայրս միշտ ամեն ինչից հիանալի գլուխ էր հանում: Նա այն մարդկանցից է, որ կարող է ձեզ պատմել ամենավերջին բեսթսելերի ու «U2»-ի վերջին տեսահոլովակի մասին, միաժամանակ թվել Քերոլի բոլոր ստեղծագործությունները և հայտնել, թե քանի միավոր է վաստակել «Լեյքերսը» վերջին մրցախաղում: Դա ուղղակի ցնցո՛ղ է: Մայրս նաև շատ սրամիտ կին է: Իսկ հայրս լրիվ ուրիշ էր: Նա մահացել է, բայց երբ մտածում եմ նրա մասին, այսպիսին եմ հիշում` թխահեր, հմայիչ, էլեգանտ: Նա շրջակա միջավայրի պահպանության համար պայքարի ակտիվիստներից էր և բնապահպանական ամսագիր էր հրատարակում, ինչը ածխահանքերի քաղաք Բենտոնում հորս մի տեսակ մարգինալ էր դարձնում:
Իմ ամենանվիրական հիշողությունը հորս մասի՞ն: Ես փոքր տղա եմ, ֆուտբոլ եմ խաղում, իսկ հայրս անպայման կանգնած է լինում խաղադաշտի եզրին` ճերմակ վերնաշապիկով, խակի տաբատով, մոկասիններով և թավշե մաշված պիջակով: Նա միշտ էլ յուրահատուկ ոճ ուներ:
Այն ամենին, ինչ ես գիտեմ դերասանի աշխատանքի մասին, հասել եմ սեփական ուժերով: Քոլեջում ինչ-որ կուրսերի էի գնում, բայց դրանք ինձ գրեթե ոչինչ չեն տվել:
Ինձ համար ամենալավ կրթությունը դարձավ ընկերներիս հետ «Ստեփփենվոլֆ» թատրոնում աշխատելս: Մենք` քոլեջի շրջանավարտներս, հավաքվեցինք ու դերասանի գործին նայեցինք այս անկյան տակ. դա աշխատա՞նք է, թե՞ ուրիշ բան: Ինձ համար դա աշխատանք է, բայց կան մարդիկ, որոնց համար դերասանի մասնագիտությունն ամենակուլ, միապաղաղ, հոգեկան աշխարհը կործանող, խելագարության նման մի բան է, հիվանդություն, որն ախտահարում է ողջ օրգանիզմը: Իսկ ես միշտ ասել եմ.«Եթե դուք հաճույք չեք ստանում, ո՞վ է ձեզ խանգարում նորմալ գործ գտնել»:
Առաջնորդող լուսանկարը՝ armeniasputnik.am