Երեկ ամբողջ աշխարհում Facebook սոցիալական ցանցի աշխատանքն ամբողջությամբ խափանվել է: Ինչպես հաղորդում է The Independent-ը, օգտատերերը չեն կարողանցել մուտք գործել իրենց էջերը: Երբ փորձել են բացել հաշիվը, սև էջ է հայտնվել: Օգտատերերի մի մասն էլ նշել է, որ չի կարողացել որոշ գործողություններ կատարել սոցցանցցում:
Մի մասի մոտ էլ կայքն ամբողջությամբ նորմալ է աշխատել, սակայն երբ փորձել են որևէ գրառում կատարել, կայքը խափանվել է:
Հազարավոր մարդիկ բողոք են ներկայացրել ստեղծված իրավիճակի պատճառով:
Ըստ միջազգային ԶԼՄ-ների, նման խոշոր կայքի խափանումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել, անգամ եթե դա տևի րոպեներ: