Հոկտեմբերի 13-29-ը «Դավիդյանց Լաբորատորիաների» հրավերով Հայաստան է ժամանելու Վիեննայի համալսարանի դասախոս, հայտնի բջջաբան Հայկ Մելքումյանը:
Բժիշկը ՊԱՊ թեստերի (Պապանիկոլաուի թեստ) բջջաբանական հետազոտություն և անվճար խորհրդատվություն կանցկացնի։
Պապանիկոլաուի թեստը կամ բջջաբանական քսուքը օգնում է գտնել արգանդի վզիկի էպիթելի այն բջջային փոփոխությունները, որոնք ի վերջո կարող ենք քաղցկեղի հանգցնել, և ժամանակին բուժել դրանք։ Այսօր այս անալիզը տարածված է ամբողջ աշխարհում, և այն արդեն հարյուր հազարավոր կանանց կյանք է փրկել։
Միջազգային ուղեցույցների համաձայն՝ 21-49 տարեկան կանանց անհրաժեշտ է բջջաբանական հետազոտություն անցնել 3 տարին մեկ անգամ, իսկ 50-65 տարեկանում՝ 5 տարին մեկ անգամ։
Այսօրվա դրությամբ սա արգանդի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման առավել արդյունավետ մեթոդն է։
med.news.am