Սուսերամարտիկ Յանա Եգորյանը 17 տարի անց Երևանում հանդիպել է հորը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սուսերամարտիկ Յանա Եգորյանը 17 տարի անց Երևանում հանդիպել է հորը

Օլիմպիական կրկնակի չեմպիոնուհի, սուսերամարտիկ Յանա Եգորյանը մի քանի օր առաջ ժամանել է Հայաստան, որտեղ հանդիպել է իր հոր հետ, գրում է «Sputnik Армения»-ն:

«Instagram»-ի իր էջում մարզուհին տեսանյութ է հրապարակել, որում է ասում է.

«Ահա սա ես հասկանում եմ, հայրիկն ամեն օր մի նոր մեքենայով է գալիս …. մնում է հասկանալ, թե ինչպես բացել բեռնախցիկը»:

Ինչին ի պատասխան հայրը կատակում է, թե մեքենան «գողացված է»:

Նշվում է, որ Յանա Եգորյանի հայրը` Կարապետ Ալավերդյանն ապրում է Երևանում: Յանան նրան չէր տեսել 17 տարի: Ծնողները բաժանվել են, երբ Յանան դեռ 6 տարեկան է եղել: Մայրը Յանային է տվել իր ազգանունը:

Ավելի վաղ «Экспресс Газета»-ին տված հարցազրույցում մարզուհին մանրամասներ է պատմել հոր հետ հարաբերությունների մասին և խոստովանել, որ «հորը տեսնելու խելահեղ ցանկություն չունի, քանի որ իրեն դաստիարակել է մայրը»:

armsport.am