
Հոկտեմբերի 14-17-ը տեղի կունենա «Բացահայտիր Հայաստանը երկնքից» միջազգային օդագնացության փառատոնը: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած օդապարիկները սավառնելու են սիրո քաղաք Երևանի երկնքում` ստեղծելով հեքիաթային վառ պատկեր։
Միջոցառման գլխավոր նպատակն է մեր երկրում տուրիզմի, փոքր ավիացիայի և օդագնացության զարգացումը: Փառատոնի կազմակերպիչներն են Երևանի քաղաքապետարանը և Սքայբոլ ընկերությունը:
Սկիզբը ժ. 17-ին: