Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-16-ը շրջանների զգալի մասում, 17-18-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում:
Օդի ջերմաստիճանը 16-17-ը՝ հատկապես գիշերը, կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 15-16-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում սպասվում է, 17-18-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ցերեկը կլինի 22-24, իսկ երեկոյան՝ 14-16 աստիճան տաքություն։
Երևան քաղաքի հոկտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27.8°C (1997 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8°C (1999 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.°C։