Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ այս պահին հանրապետությունում գրիպի հարուցիչ չկա։
Գրիպային սեզոնի մեջ ենք, և իրավիճակը նորմալ է սուր-շնչառական հիվանդությունների առումով, ասաց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։
Նա նշեց, որ առայժմ գրիպի հարուցիչներ չկան, հիվանդանոցները ծանրաբեռնված չեն, անհանգստանալու կարիք չկա։
Միաժամանակ, նա խորհուրդ տվեց զգուշություն ցուցաբերել և ուշադրություն դարձնել հատկապես երեխաններին, քանի որ նրանք շատ ավելի արագ են վերցնում վիրուսը։
Զրույցն ամբողջությամբ՝ armeniasputnik.am