Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել Կիոկուշինի Եվրոպայի 31-րդ Բաց Առաջնությունում
Advertisement 1000 x 90

Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել Կիոկուշինի Եվրոպայի 31-րդ Բաց Առաջնությունում

Լեհաստանում ընթացող Կիոկուշինի Եվրոպայի 31-րդ Բաց Առաջնությանը տղամարդկանց մինչև 70 կգ քաշային կարգում ուժեղագույնները ճանաչվեցին Հայաստանի ու Ճապոնիայի կարատեիստները:

Ըստ արդյունքների.

1-ին տեղ` Հայաստան

2-րդ տեղ` Ճապոնիա

3-րդ տեղ` Հայաստան / Ճապոնիա

Հայաստանի Կիոկուշինի հավաքականի ներկայացուցիչ Կարպիս Կարապետյանը վարած 4 մենամարտերի արդյունքում զբաղեցրեց 3-րդ տեղը: Առաջին մենամարտում նա հաղթեց Ռուսաստանի Դաշնության հավաքականի մարզիկին` իպոն գնահատականով:

Երկրորդ մենամարտում Կարպիսի մրցակիցը Իսպանիայի հավաքականից էր: Ի դեպ, իսպանացի մարզիկը գերազանցում էր Կարպիս Կարապետյանին 7 կիլոգրամով, սակայն մեր մարզիկը, կրկին իպոն գնահատականով հաղթեց մենամարտը:

Երրորդ մենամարտում Կարպիսի մրցակիցը Բելառուսի հավաքականի մարզիկն էր, ով KWU Աշխարհի Առաջնության գործող բրոնզե մեդալակիր է: Մեր մարզիկը ջախջախիչ պարտության մատնեց նրան:

Կիսաեզրափակիչը անցավ շատ լարված: Մենամարտում էին Կարպիսը և Ճապոնիայի հավաքականի ներկայացուցիչ, 2017թ. Աշխարհի գավաթակիրը մինչև 75 կգ. քաշային կարգում:

Մրցավարների կողմնապահության արդյունքում 7 րոպե տևած մենամարտը, ըստ մրցավարների, հաղթեց ճապոնացի կարատեիստը:

Այս քաշային կարգում չեմպիոնը ԿԿԱՖ մարզիկ Արթուր Առուշանյանն է: Նա փայլուն վարելով առաջին մենամարտը` հաղթեց Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Ղազախստանի մարզիկին:

Երկրորդ մանամարտում` վազարի գնահատականով Արթուրը հաղթեց Ճապոնիայի գործող չեմպիոնին:

Երրորդ մենամարտը կրկին ճապոնացի մարզիկի հետ էր` Ճապոնիայի չեմպիոն (JFKO վարկած), Աշխարհի գավաթակիր, Եվրասիայի չեմպիոն, Մուայ Թայի աշխարհի չեմպիոն: Վերջինս գերազանցում էր Արթուր Առուշանյանին 5 կիլոգրամով:

Եզրափակչում Արթուրը մենամարտեց Ճապոնիայի հավաքականի այն մարզիկի հետ ու մրցավարները շնորհեցին Կարպիս Կարապետյանի մենամարտի հաղթանակը:

Առաջին իսկ ռաունդում Արթուրը շլացուցիչ հաղթանակ տարավ։ Նախօրեին՝ Լեհաստանում ընթացող Կիոկուշինի Եվրոպայի 31-րդ բաց առաջնությանը մեր հավաքականը ներկայացնող պատանի մարզիկներ Գոռ Տեր-Եսայանի և Արշակ Սիմոնյանի մրցելույթները ևս պսակվել են հաջողություններով, նրանք երկուսն էլ արդեն բրոնզե մեդալակիրներ են։ Այսպիսով ԿԿԱՖ հավաքականը նեուկայացավ 4 մարզիկներով և արժանացավ մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալների։

armsport.am