Անգլիական Պրեմիեր-լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն», ինչպես հայտնի է, հյուրընկալվել է «Լիվերպուլի» կողմից և ոչ-ոքի` 0:0 հաշվով ավարտել հանդիպումը:
Հեղինակավոր «Squawka»-ն խաղից հետո «Թվիթերի» իր էջում վիճակագրական լուսանկար է հրապարակել ՄՅՈւ-ի ֆուտբոլիստների, այդ թվում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողությունների վերաբերյալ.
«Անտոնի Մարսիալն ու Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» միակ ֆուտբոլիստներն էին, ովքեր պահեր ստեղծեցին խաղադաշտում իրենց անցկացրած ժամանակում:
Յուրաքանչյուրը` մեկ պահ»,- ասվում է «Squawka»-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ՄՅՈւ-ի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ «Լիվերպուլի» հետ խաղում, սակայն փոխարինվել է հանդիպման 63-րդ րոպեին, իսկ Մարսիալը` 65-րդ րոպեին:
armsport.am