
Դերասան Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել՝ մեղադրելով կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, իրեն սպանելու փորձի համար:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, դերասանն ասել է, որ կինը ցանկանում է վերջնականապես տիրանալ իր ունեցվածքին: Mash թելեգրամ-ալիքի տվյալներով՝ վերջին մի քանի տարիներին Ջիգարխանյանը կնոջ անունով է գրանցել այն ամենն, ինչ իրեն է պատկանում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ օրեր առաջ Ջիգարխանյանի կինը ինքն է ոստիկանություն դիմել՝ խնդրելով տուն վերադարձնել ամուսնուն, որը փախել էր տնից: Նրան հաջողվել էր գտնել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որ դերասանին տեղափոխել էին ծանր վիճակում: Կնոջ հետ հանդիպել նա չէր ցանկացել: