
Վանաձորում նախօրեին ավազակային հարձակում է տեղի ունեցել: 3 դիմակավորված անձ ուշ գիշեր ներխուժել են Վանաձորի Սայաթ-Նովայի 35 բնակարան, կապկպել տանտիրուհուն, ապա տանից գողացել ոսկյա զարդեր, գումար և հեռուստացույց: Այս մասին գրում է armtimes.com-ը:
Հանցագործները տուն են մտել, բացելով եվրոպատուհանը: Նրանց փախուստից հետո կինը ինքնուրույն արձակել է կապերն ու օգնությանն կանչել հարեւաններին, ապա զանգահարել ոստիկանություն: