2017 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է ընդհանուր առմամբ 44 մլն լիտր ալկոհոլային խմիչք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
Բնեղեն արտահայտությամբ՝ առաջին տեղում կոնյակն է. տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանում արտադրվել է 18.4 մլն լիտր կոնյակ։
Երկրորդ տեղում գարեջուրն է՝ 15.7 մլն լիտր, երրորդում՝ գինին՝ 5.1 մլն լիտր։
Ալկոհոլային խմիչքների արտադրոթյան ծավալները Հայաստանում՝ 2017 թվականի հունվար-օգոստոսին, հազար լիտր
Ալկոհոլային խմիչքների 7 հիմնական տեսակներից 4-ի գծով նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ արտադրության ծավալներն աճել են, 3-ի գծով՝ նվազել։
Ամենից շատ՝ 60.7%-ով, աճել է կոնյակի արտադրությունը՝ 11.5 մլն լիտրից հասնելով 18.4 մլն լիտրի։
Գինու արտադրությունն աճել է 35.2%-ով, շամպայնինը՝ 20.1%-ով, գարեջրինը՝ 9.6%-ով։
Ամենից շատ նվազել է լիկյորի արտադրությունը։ Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է մոտ 25 հազար լիտր օղի, որը 68.2%-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (78.5 հազար լիտր)։
Օղու արտադրությունը նվազել է 31.9%-ով՝ 5.1 մլն լիտրից հասնելով 3.5 մլն լիտրի։
17%-անոց նվազում է գրանցվել նաև վիսկիի արտադրության գծով։