Արտակ Ալեքսանյան Facebook-յան գրառումը.
Մեր պատվիրակությունն արդեն ժամանել է Ժնևի Կուանտրան միջազգային օդակայան: Այստեղից պատվիրակությունն ուղիղ մեկնում է բանակցությունների վայր:
Ի դեպ, Շվեյցարիայի տարածք մտնելիս, ՀՀ նախագահին ուղեկցեցին այդ երկրի 2 ռազմական օդանավերը: Սա, ըստ պրատակոլի, հարգանքի նշան է:
Արտակ Ալեքսանյանը նաև գրել է.
«Հանրապետության Նախագահը Ժնևի «Կուանտրան» միջազգային օդակայանում կարճատև հանդիպում ունեցավ Արամ Ա. Կաթողիկոսի հետ, ով քիչ առաջ էր ժամանել Ժնև` այստեղից Բրյուսել մեկնելու նպատակով»: