Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:
Մեր թիմի բոլոր մարմնամարզիկները մեդալներ են նվաճել, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մեծահասակներից Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում դարձել է մրցաշարի հաղթող: Վիգեն Խաչատրյանը երրորդ տեղն է զբաղեցրել բազմամարտում և օղակներում: Երիտասարդներից Ժորա Սմբատյանը ոսկե մեդալակիր է դարձել բազմամարտում և օղակների վարժությունում:
Պտտաձողում Սմբատյանը երկրորդն էր: Գագիկ Խաչատրյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նժույգթափերում, իսկ ազատ վարժությունում՝ երրորդը:
Էրիկ Բաղդասարյանն էլ հաղթել է պտտաձողում և զուգափայտերում:
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել, իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին, իսկ Վրաստանը երրորդն էր:
armsport.am