Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը նորամուտն է նշել ֆրանսիական «CPBesançon Lutte» ակումբում, որի կազմում այսուհետ հանդես է գալու:
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Ֆրանսիայի Գավաթի խաղարկության շրջանակում երկու հաղթանակ է տոնել` 8:0 և 4:0 հաշիվներով:
«Ամեն ինչ շատ լավ է կազմակերպված` բարձրակարգ մրցավարներ, մրցաշրջանի մեկնարկի համար բավականին շատ երկրպագուներ, լավ թիմակիցներ, հարմարավետ դահլիճներ, ոգեշնչող երաժշտությամբ, և այնուհետև համեղ ընթրիք (մեծ քանակությամբ ֆրանսիական գինով և գարեջրով): Այնպես որ, ես հաճելիորեն զարմացած եմ»,- իր տպավորություններով կիսվել է Ջուլֆալակյանը «Ֆեյսբուքի» էջում կատարած գրառման միջոցով:
Հայ ըմբիշն օրերս է տեղափոխվել ֆրանսիական ակումբ` հայտնելով, որ նպատակը Ֆրանսիայի Գավաթը նվաճելն է:
armsport.am