
Մոսկվայում հայ գործարարի սպանության առաջին տեսանյութն է հրապարակվել:
44-ամյա գործարարը սպանվել է այսօր առավոտյան. նրա ուղղությամբ կրակել են առավոտյան ժամը 08:30-ին, երբ նա դուրս էր գալիս մեքենայից: Հանցագործը մի քանի կրակոց է արձակել հայ գործարարի ուղղությամբ, ինչից հետո դիմել փախուստի. ստացած հրազենային վնասվածքներից տղամարդը մահացել է:
Իրավապահները նշում են, որ հանցագործության բնույթը թույլ է տալիս խոսել պատվիրված սպանության մասին:
Հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, օրերս Մոսկվայի կենտրոնում սպանվել էր 46-ամյա գործարար Արսեն Փափազյանը: