Սերգեյ Թանթուշյանի կյանքի և դասավանդման բանաձևը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սերգեյ Թանթուշյանի կյանքի և դասավանդման բանաձևը

«Ապուշ կյանք է». նյույորքյան կյանքի մանրամասները նկարագրելուց հետո նման բնորոշում է տալիս Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Թանթուշյանը:

Նյու Յորքում, Մոսկվայում ապրած և աշխատած Թանթուշյանն այս համատեքստում հիշում է նաև «հայկական մտածելակերպի մեջ արմատացած՝ սա երկիր չէ» արտահայտությունը: «Չեմ ասում, թե մենք ապրում ենք «թույն» երկրում, բայց դու այս երկրում կոնկրետ շատ ավելի լավ ես ապրում, քան էն լավ երկրում ես ապրելու: «Երկիր» կատեգորիան, կարծում եմ, սխալ է, «կյանք» կատերեգորիան է ճիշտ»,-ասում է ՀԱՀ-ի դասախոսը:

Դասախոսի մասին դասական պատկերացումներին Սերգեյ Թանթուշյանը չի համապատասխանում. անմիջական շփման կողմնակից է բոլոր առումներով: Կարևորը ցանկացած աշխատանք կատարվի էնտուզիազմով ու նվիրվածությամբ: Կարծրատիպը, թե դասախոսի զբաղվածությունը սկսվում է և ավարտվում դասաժամը մեկնարկող ու ավարտող զանգով՝ համարում է խորհդային ժառանգության հետևանք: «Ուսանողները «շան պես» հասկանում են, այ սենց «նյուխ» ունեն, թե երբ ես դու պատրաստված, երբ՝ չէ»,-շեշտում է նա: Հետաքրքիր զրույցի մանրամասները՝ «Դժվար զրույց» հաղորդման մեջ:

para.tv



Նման նյութեր