Մալտայում պայթեցրել են պանամական օֆշորի մասին գրող լրագրողին
Advertisement 1000 x 90

Մալտայում պայթեցրել են պանամական օֆշորի մասին գրող լրագրողին

Մալտացի լրագրող և բլոգեր Դաֆնե Կարուանա Գալիցիան սպանվել է իր ավտոմեքենայում՝ պայթյունի հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել վերջինիս տան մոտ, գրել է The Guardian-ը:

«Այսօր որտեղ նայես՝ ամեն տեղ խաբեբաներ են: Իրավիճակը հուսահատ է»,— գրել է նա իր բլոգում պայթյունից կես ժամ առաջ: Պարբերականը նաև նշում է, որ սպանությունից 15 օր առաջ Գալիցիան դիմել էր ոստիկանություն, հայտնելով, որ իրեն սպառնում են սպանել:

2016 թվականի ապրիլին գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը հրապարակել էր պանամական իրավաբանական Mossack Fonseca ընկերության փաստաթղթերը, որոնց մեջ երևում էր, որ մի շարք քաղաքական առաջնորդներ օֆշորային կազմակերպությունների միջոցով թաքցնում են իրենց իրական շահույթը: Նրանց թվում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունը:

interfax.ru

 



Նման նյութեր