«Նման միջադեպ տեղի չի ունեցել». Իվետա Տոնոյանը հերքում է
Advertisement 1000 x 90

«Նման միջադեպ տեղի չի ունեցել». Իվետա Տոնոյանը հերքում է

«Ժամանակ» օրաթերթը գրել է, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնարկներից մեկի տնօրենն օրերս յուրացրել է հիմնարկին պատկանող մի քանի միլիոն դոլարը և ընտանիքով հեռացել երկրից:

Թե որքանով է տվյալ ինֆորմացիան հիմնավոր, Slaq.am-ը զրուցել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ:

Հերքելով թերթի տեղեկատվությունը նա նշել է. ««Մուլտի գրուպ կոնցեռն»-ի որևէ ձեռնարկության տնօրենի հետ կապված նման միջադեպ տեղի չի ունեցել, այդ ամենն իրականությանը չի համապատասխանում: Հաշվի առնելով, որ հայ մամուլի օրն է նշվում, խորհուրդ կտամ իմ գործընկերներին, որ առաջնորդվեն մասնագիտական պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով և չփորձեն սև կատու գտնել էնտեղ, որտեղ իրականում չկա»-նշեց Իվետա Տոնոյանը:

slaq.am