ԻՊ-ի կողմնակիցները սպառնացել են ահաբեկչական ակտեր իրականացնել ՌԴ-ում ֆուտբոլի ԱԱ-ի ժամանակ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ԻՊ-ի կողմնակիցները սպառնացել են ահաբեկչական ակտեր իրականացնել ՌԴ-ում ֆուտբոլի ԱԱ-ի ժամանակ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները սպառնացել են ահաբեկչական ակտեր իրականացնել 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:

Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մարզադաշտի ֆոնին քարոզչական պաստառի վրա ինքնաձիգով գրոհային է պատկերված, ինչպես նաև՝ ռումբ:

Կոլաժում պատկերված է Աշխարհի առաջնության անցկացման պաշտոնական խորհրդանիշը, իսկ պատկերի տակ ռուսերեն «Սպասեք մեզ» («Подождите нас») գրություն է թողնված:

Ընդ որում՝ ահաբեկիչների «Ամակ» տեղեկատվական գործակալությունը սպառնալիքներ չի հնչեցրել, ահա թե ինչու ենթադրվում է, որ պաստառի հեղինակներն ԻՊ-ի անհայտ կողմնակիցներն են, որոնք կապ չունեն խմբավորման ղեկավարության հետ:

Հայտնի է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքներում՝ 2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը:

armsport.am