Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը մասնակցելու է Իրանի ակումբային առաջնությանը:
Armsport.am-ին հայտնի է դարձել, որ Իրանում հայ ըմբիշը հանդես է գալու «Սինա Սանատ» ակումբում:
Հայտնի է նաև, որ Մանուկյանը դեկտեմբերին մասնակցելու է աշխարհի ակումբային առաջնությանը, սակայն դեռ պարզ չէ, թե որ ակումբի կազմում:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Մաքսիմ Մանուկյանը «Ռազի» ակումբի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով թուրք ըմբիշին:
armsport.am