ԱՄՆ-ում կալանավորվել է մի տղամարդ, ով պայթեցրել է տունը՝ իր կնոջ հետ միասին, որպեսզի կարճ ժամանակ անց ամուսնանա ռուս աղջկա հետ, հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Քննիչների տվյալների համաձայն, այս տարվա օգոստոսին 59-ամյա Սթիվեն Պիրուսը հրազենով սպանել է իր կնոջը՝ Լի Էննին, իսկ դրանից հետո տանը բացել է գազի փականն՝ որպեսզի այն պայթի:
Ձերբակալությունից հետո չարագործը հայտարարել է, որ կինն ինքն է խնդրել ամուսնուն կրակել իր գլխին, քանի որ հոգեկան խնդիրներ ուներ: Սակայն ստուգման ժամանակ ոստիկանները հայտնաբերել են Պիրուսի իրերը, որոնք խնամքով փաթեթավորված և տնից տեղափոխված են եղել պայթյունից դեռևս մեկ օր առաջ:
Քննիչները մարդասպանի հեռախոսի մեջ գտել են ռուսաստանցի աղջկա՝ Օլգայի, անսքող լուսանկարները, ինչպես նաև նամակագրությունը, որում նրանք քննարկում էին իրենց ապագա հարսանիքը: Ենթադրվում է, որ աղջիկը Պիրուսի հետ ծանոթացել է երկու տարի առաջ՝ Նահանգներ կատարած իր այցի ժամանակ: