Մոսկվայի կենտրոնում՝ Նովոսլոբոդսկայա մետրոյի մոտ, հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած սպանության մանրամասները հայտնի են դարձել, հաղորդում է REN TV-ն: Որոշ տվյալների հաաձայն՝ 888 համարանիշով Infiniti ավտոմեքենայում սպանվածը սովորական վարորդ է եղել: Հանցագործը 6 փամփուշտ է արձակել նրա վրա:
Պարզվել է, որ սպանված 38-ամյա Գեորգի Կ.-ն միայն վերջերս է դարձել մայրաքաղաքի մարզիկի եւ գործարարի վարորդը: Մինչ այդ նա տաքսու վարորդ է աշխատել:
Հեռուտաալիքի տվյալներով՝ Infiniti-ի սեփականատերը 33-ամյա մարզիկ Լեչա Սերբիեւն է: 2013-ին նա փաուերլիֆթինգի աշխարհի բաց գավաթում առաջին տեղն է զբաղեցրել:
Ենթադրվում է, որ մարզիկն այժմ բիզնեսով է զբաղվում:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա խոշոր գումար է պարտք վերցրել:
Ամենայն հավանականությամբ հանցագործի թիրախը հենց Սերբիեւն է եղել: Սակայն, դատելով այս ամենից, նա սխալմամբ ուրիշ մարդու է սպանել՝ սովորական վարորդի: