ԻՊ-ից ազատագրված Ռաքայի ավերակները նկարահանել են անօդաչուից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ԻՊ-ից ազատագրված Ռաքայի ավերակները նկարահանել են անօդաչուից

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրված Ռաքայի ավերակները նկարահանել են անօդաչուից:

Տեսանյությը հրապարակել Է BFMTV-ն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հավաստել է, որ մարտական գործողությունների հետեւանքով քաղաքի մեծ մասը վնասված է կամ ավերված: Դյուժարիկի խոսքով՝ ՄԱԿ-ի աշխատակիցները դեռեւս չեն կարողանում մուտք գործել Ռաքա՝ գնահատելու իրադրությունը եւ հումանիտար օգնություն ցուցաբերելու: Հոկտեմբերի 17-ին հաղորդվել է, որ Ռաքան՝ երկար ժամանակ ԻՊ-ի ինքնահռչակ մայրաքաղաքը, լիովին ազատագրված է զինյալներից: Սիրիայի իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ չորսամսյա մարտերի ընթացքում քաղաքում 3250 մարդ Է զոհվել:



Նման նյութեր