A խումբ. ՄՅՈւ-ն Ռեշֆորդի հետաքրքիր գոլով հաղթեց, Մխիթարյանը փոխարինվեց 90+2-ին
Advertisement 1000 x 90

A խումբ. ՄՅՈւ-ն Ռեշֆորդի հետաքրքիր գոլով հաղթեց, Մխիթարյանը փոխարինվեց 90+2-ին

Չեմպիոնների լիգայի խաղարկության A խմբի 3-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Դա Լուշ» ստադիոնում հյուրընկալվեց պորտուգալական «Բենֆիկային» և հաղթեց նվազագույն հաշվով:

Հանդիպման միակ գոլը խփեց «կարմիր սատանաների» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց խաղավարտից վայրկյաններ առաջ:

Խմբի մյուս խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց շվեյցարական «Բազելին»: Գոլով աչքի ընկան Տաուանտ Ջական և Դիմիտրի Օբերլինը:

Այս խաղերից հետո A խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը», որն իր ակտիվում ունի 9 միավոր: Երկրորդ տեղում «Բազելն է»` 6 միավորով: Երրորդ տեղում ռուսական ակումբն է (3), իսկ աղյուսակը եզրափակում է «Բենֆիկան» (0):

armsport.am